Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում փողոցում քայլում է՝ տոպրակը գլխին։ Հումորիստի կյանքի ուղեկիցը փողոց է դուրս եկել ինքնամեկուսացումից մեկ ամիս անց։
«Այսօր արդեն մեկ ամիս է, ինչ ես տնից դուրս չեմ եկել։ Ի պատիվ այդ «իրադարձության»՝ բակ դուրս եկա՝ օդ շնչելու»,- արտասովոր լուսանկարը մակադրել է Տատյանան՝ առաջացնելով հետեւորդների ծիծաղը։
Տատյանան ինքնամեկուսացման ռեժիմը պահպանում է ամուսնու՝ Եվգենի Պետրոսյանի հետ։ Նրանք արդեն գրեթե չեն թաքցնում իրենց հարաբերությունները, քանի որ լուսանկարներ եւ տեսանյութեր են անում նույն ինտերյերում, գրում է «Էքսպրես Գազետա»-ն։ Բրուխունովան գրեթե ամեն օր երկրպագուներին պատմում է իր նոր ճաշատեսակների մասին։