Երեկ մի գիր գրեցի նվիրված Ասո Թավիթյանի հիշատակին:
Եթե կարդացել եք, այնտեղ նրա անգլերեն ուսուցչի մասին էի նշել` Անտուան Քեհեյանի (մականունը` Պարոն, անգլերենով` Sir): Նրանից էր սկսվել Ասո Թավիթյանի` ապագա մեծ բարերարի և լուսավոր կերպարի կերտումը:
Երեկ Ara Khanjian-ը, գիրը կարդալուց հետո, երկու նկար ուղարկեց` իր ուսուցիչների նկարները, որոնցում նաև Պարոնն է երևում (երկու նկարներում էլ դեղին սլաքով նշել եմ): Նրա համաձայնությամբ տեղադրում եմ այստեղ:
Առաջին լուսանկարը 1964 թվականի է, որում Պարոնից (Sir) բացի այլ մեծանուն հայեր էլ են երևում` Սիմոն Վրացյան, Մուշեղ Իշխան…
Երկրորդ նկարը 1950-ականների է:
Այս մարդիկ իրական ուսուցչի կերպարն էին մարմնավորում, որոնք ոչ միայն գիտելիք էին փոխանցում, այլ նաև Մարդ կերտում:
https://hetq.am/hy/article/116305
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: