Խորհրդավոր մթություն ու երկինք հառնող լույսեր․ հայերը շարունակում են հիշել ու պահանջել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Խորհրդավոր մթություն ու երկինք հառնող լույսեր․ հայերը շարունակում են հիշել ու պահանջել. armeniasputnik.am

Այս տարի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ է, բայց դա չի խանգարի համախմբվենլ ու աշխարհին ցույց տալ, որ ոչինչ չի մոռացվում։ Մեր հայրենակիցները՝ հետևելով կառավարության կոչին, յուրահատուկ արարողակարգով հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին։

Երևանում ժամը 21։00-ից սկսած՝ երբ Երևանում սկսեցին ղողանջել բոլոր եկեղեցիների զանգերը, երևանցիները միասնաբար մարեցին իրենց բնակարանների լույսերն ու իրենց բաժին ճրագը ի նշան Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման դուրս էին բերել պատուհաններից։
Ահա այս յուրօրինակ ձևով է այսօր հայ ժողովուրդ հարգանքի տուրք մատուցում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, քանի որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է։

Վաղն առավոտից Հայաստանում և Արցախում բնակվող մեր հայրենակիցները կարող են 1915 կարճ համարին ուղարկել sms հաղորդագրություն և երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով տեսնել իրենց անուն-ազգանունները, ապահովելով իրենց խորհրդանշական մասնակցությունը։ Իսկ սփյուռքի մեր հայրենակիցները կարող են իրենց անուն- ազգանունները ուղարկել 0037433191500 հեռախոսահամարին։ Մեկ հաղորդագրության արժեքը կլինի 1 դրամ։

Հիշեցնենք, որ վաղը Ծիծեռնակաբերրդում 11 ժամ տևողությամբ համեգային ծրագիր կլինի, որի ընթացքում  նախատեսված է մոտ 60 ելույթ, շուրջ 160 մասնակիցների կատարումներով։
Խստորեն պահպանվելու են անվտանգության կանոները։ Մասնակիցները միարժամանակ չեն լինելու Ծիծառնակաբերդում, այլ փոխարինելու են միմյանց․ կլինեն առավելագույնը 5 անձ ՝ բացօթյա միջավայրում։
Ելույթ կունենան Սիմֆոնիկ, Ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր երգչախմբերով և նվագախմբերով, լարային քառյակներ, ճանաչված օպրերային երգիչներ և այլք։

Այլևս ցեղասպանություն թույլ չենք տա․ ՀՀԿ գրասենյակը ուղերձ է հղել ապրիլի 24-ի առնչությամբ

Ամբողջ ծրագիրը լինելու է բազմաժանր՝ սկսած ժողովրդական երգ-երաժշտությունից մինչև միջնադարյան երաժշտության ջազային մշակում։
Ապրիլի 24-ին, ժամը 10–ին կմեկնարկեն վարչապետի, նախագահի, կաթողիկոսի այցերը հուշահամալիր։

armeniasputnik.am



Նման նյութեր