Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի առաջին 2 օրերի ընթացքում գրանցված տեղումների հետևանքով ճանապարհներին ձնածածկույթ չի ձևավորվել, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի:
Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնից, ձյան տեղումներ քիչ քանակությամբ գրանցվել են միայն Վարդենյաց լեռնանցքում, որտեղ տեղ-տեղ առաջացել է մերկասառույց, որի վերացման համար ճանապարհաշինարարները կատարում են մշակման աշխատանքներ: Մնացած բոլոր ուղղություններում ճանապարհները զերծ են ձյան ծածկույթից կամ մերկասառույցից: