«Անտարես»-ի տնօրենի ահազանգի հիման վրա ՊԵԿ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Advertisement 1000 x 90

«Անտարես»-ի տնօրենի ահազանգի հիման վրա ՊԵԿ-ում ծառայողական քննություն է նշանակվել

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը իր Facebook-յան էջում օրերս հայտարարել էր, որ ինչ-որ մեկը զանգահարել էր իրեն, ներկայացել «հարկայինից» և պահանջել կանխավճար:

«Այսօր, իննանց հիսուն րոպե Ռոբերտը (ազգանունը չեմ հիշում) զանգահարեց, ասեց, որ հարկայինից է ու կանխավճար է ուզում։ Պատասխանեցի, որ եթե նա կարծում է իր զանգը օրինական է, ապա թող գրավոր դիմի, իսկ հակառակ դեպքում՝ դիմի դատախազություն։ Գիտեմ, որ չի դիմելու։ Խնդրում եմ, գրառումս ընկալել, որպես հայտարարություն հանցանքի մասին», -գրել էր Մարտիրոսյանը՝ հրապարակելով Ռոբերտ անունով ներկայացած անձի հեռախոսահամարը:

Panorama.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՊԵԿ լրատվական ծառայություն՝ հետաքրքրվելով, թե ՊԵԿ-ում սա ընդունվա՞ծ գործելաոճ է և արդյոք նման աշխատակից ունի ՊԵԿ-ը և արդյոք այս կերպ աշխատելը ճիշտ է:

Ի պատասխան ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնել են ընդամենը հետևյալը.

««Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ վերոհիշյալ գրառման հիման վրա ՊԵԿ-ում նշանակվել է ծառայողական քննություն, որը դեռևս ընթացքի մեջ է: Դրա ավարտից հետո արդյունքների մասին Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»:

panorama.am

Լուսանկարը՝ PanPhoto-ի

 



Նման նյութեր