«Եվրատեսիլ 2021»-ին Ռուսաստանն արդեն Little Big-ը չի ներկայացնի՞ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Եվրատեսիլ 2021»-ին Ռուսաստանն արդեն Little Big-ը չի ներկայացնի՞

65-րդ «Եվրատեսիլ»-ն այս տարի անցկացնելուն խանգարեց կորոնավիրուսի պանդեմիան։  Այժմ այն Ռոտերդամում պետք է կայանա հաջորդ տարվա մայիսին: Բայց ըստ մրցույթի կանոնների երգերը պետք է այլ լինեն։

Փաստ չէ, որ Ռուսաստանը կրկին կներկայացնի Little Big երիտասարդ խումբը, որն Առաջին ալիքը հայտարարել է այս տարի մասնակցելու համար: Չէ՞ որ, ինչպես ասում են, կան այլընտրանքային տարբերակներ։ Ամենահավանական տարբերակը երգիչ, երգահան Ալեքսանդր Շոուան է («Նեպարա» խմբի մենակատար»)։

Նա ներկայացրել է The Enemy inside («Թշնամին քո ներսում է») երգը, որն ի սկզբանե ծրագրել էր ներկայացնել «Եվրատեսիլում»։  Բայց, երբ երգի մրցույթին ուղարկեցին, այնուամենայնիվ, մեկ այլ խումբ, ստեղծագործությունը թողարկեց սինգլի տեսքով։

Ալեքսանդր Շոուայի հավատարիմ երկրպագուները բազմիցս կատակել են, որ նա մարգարեական երգեր է գրում: Եվ այս ստեղծագործության մեջ շատերը նկատել են թեմաներ, որոնք առկա են մեր այսօրվա բարդ աշխարհում:

Տեսահոլովակի տեսաշարը հավաքվել է ամբողջ աշխարհից՝ շնորհիվ երաժշտի բազմաթիվ գործընկերների եւ ընկերների։  Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Երկրում․ դատարկված քաղաքներ, փակ հուշարձաններ եւ տաճարներ, դիմակավորված մարդիկ, դագաղներ փողոցներում եւ ախտահանող աշխատանքային բրիգադներ… Ալեքսանդրը հավատում է, որ շուտով այս սարսափը կավարտվի: «Եվ մենք դեռ կերգենք», – ինչպես ասվում է Ալլա Պուգաչովայի հայտնի հիթում։

news.am