Գյումրու Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: «Այլ վարակվածներ բարեբախտաբար չկան: Թեստավորվել է շուրջ 25 հոգի, երեկ երեկոյան բոլորի թեստերի պատասխանները բացասական են եղել: Մինչև մայիսի մեկը, սակայն գտնվելու ենք ինքնամեկուսացման մեջ»,- ասաց Սրբազանը: Նա նաև տեղեկացրեց, որ եկեղեցին գործում է: «Երեկ Յոթ վերքի զանգերը չեն ղողանջել, քանի որ մոմավաճառը վարակվել էր և մնացած բոլոր աշխատողներն արդեն ինքնամեկուսացման և մեկուսացման հրահանգի մեջ էին, չնայած այդ ժամանակ արդեն հայտնի էին թեստերի պատասխանները, մենք նպատակահարմար համարեցինք, որ Յոթ վերքը դուրս մնա այդ ընդհանուր ծրագրից և չխախտեցինք ինքնամեկուսացման վիճակը»,- նշեց նա:
Գյումրու Յոթ վերրք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով, մյուս եկեղեցականների թեստի արդյունքները բացասական են եղել. Միքայել Սրբազան. Tert.am
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ