Նարեկ Սամսոնյանն իր էջում գրում է.
«Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածն ընթերցելիս աչքիս առաջով անցավ 2007-ից սկսած իմ քաղաքական ճանապարհը: Հետո հետ նայեցի ու հասկացա, թե ինչքան դժվար է եղել անձամբ ինձ համար ներքաղաքական միֆերի հաղթահարման գործընթացը: Մեկ անգամ ուղիղ եթերներիցս մեկի ժամանակ խոսել եմ դրա մասին, բայց ևս մեկ անգամ կրկնեմ մինչև 2018-ի դեկտեմբեր ամիսը ես անհամբեր սպասում էի, որ նոր իշխանությունները կապացուցեն տարիներով իրենց կողմից պնդումներ դարձած վարկածները:
Սպասում էի, որ Հոկտեմբերի 27-ի գործով կլինեն նոր բացահայտումներ, մարտի 1-ի զոհերին սպանողները կբացահայտվեն, ետ կվերադարձվեն «միլիարդներով թալանվածը», ներկա իշխանությունների կողմից որպես օլիգարխ պիտակավորված անձինք այլևս իշխանությանը մոտ չեն լինի և այդպես շարունակ: Արդյունքում պարզվեց, որ էս մարդիկ ինչ թեզ երկնել են կատարյալ ՍՈՒՏ է եղել, պարզվեց, որ սրանք Նիկոլի և իր հոգեհոր գլխավորությամբ մի ողջ սերընդի երիտասարդություն են պարտք, քանի որ իմ սերնդի մի զգալի հատված չցանկանալով լինել նախկին իշխանության մաս ուղղակի կուրորեն հավատացել էր ընդդիմությանը:
Հիմա արդեն վստահաբար կարող եմ ասել, որ ինձ մոտ գոնե ՍՏԻ ու ԿԵՂԾԻՔԻ իշխանության գալուց հետո այդ «այլևս երբեքը» քաղաքական աքսիոմա է և ես այսօրվա իմ գործունեությամբ ինքնատիպ քավարանի միջով եմ անցնում, որ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ մեր սրնդի ազնիվ երիտասարդների նման որևէ երիտասարդ չկերակրվի քաղաքական միֆերով զուտ նրա համար, որ մի քանի շառլատաններ իրենց կանանց ու երեխաների հետ ապրեն բարեկեցիկ պայմաններում: Այլևս երբեք Նիկոլի նման անբան ստախոսներին իշխանությանը մոտ թողնել չի կարելի:
Հ.Գ. Գրառմանս ոգեշնչման աղբյուր հոդվածը տեղադրում եմ մեկնաբանություններում»: