
Ամերիկացի ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթը հսկայական գումար է վաստակել իր Yeezy ապրանքանիշի շնորհիվ եւ պաշտոնապես միլիարդատեր է դարձել: Այս մասին հայտնել է Forbes պարբերականը։
«Ռեփեր ու մոդելավորող Ուեսթը վաստակել է 1,3 մլրդ դոլար», – նշել են փորձագետները:
Հրատարակությունը նաեւ նշում է, որ Yeezy մարզակոշիկների նրա շարքը գնահատվել է 1,26 միլիարդ դոլար:
«Սա դարի մանրածախ վաճառքի խոշորագույն պատմություններից մեկն է», – նշել են փորձագետները: