Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության 1 օդաչու և 5 ուղեկցորդուհի հիվանդացել են կորոնավիրուսով։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Սավելյևը։
«Աերոֆլոտ»-ում աշխատում է 8,6 հազար ուղեկցորդ և ուղեկցորդուհի, ինչպես նաև 2,7 հազար օդաչու։ Մեզ մոտ հիվանդացել է 5 ուղեկցորդուհի, նրանցից 4-ն արդեն դուրս են գրվել, մեկն էլ տնային պայմաններում է բուժում ստանում»,- հայտնել է Սավելյևը։
Ավիաընկերության ղեկավարն էլ նշել է, որ օդաչուներից վարակվել է միայն մեկը։ Նա աշխատանքի ժամանակ չի հիվանդացել, նա արձակուրդում է եղել՝ Թայլանդում, այժմ էլ բուժումը տանն է ստանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնվայլներով աշխարհում կորոնավիրուս է հաստատվել 2,6 մլն մարդու մոտ, ավելի քան 181 հազարը մահացել է։