Արդեն չեմ հիշում` վերջին անգամ երբ է կրակոցների նման մեծ թիվ եղել. Աբրահամյան
Advertisement 1000 x 90

Արդեն չեմ հիշում` վերջին անգամ երբ է կրակոցների նման մեծ թիվ եղել. Աբրահամյան

Անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը հայ–ադրբեջանական սահմանին կտրուկ աճել է: Facebook սոցցանցի իր էջում Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրել է, որ արդեն չի հիշում` վերջին անգամ երբ է կրակոցների նման մեծ թիվ եղել։

«Ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում մեր դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից հակառակորդն արձակել է 3500 կրակոց։ Եթե նկատի ունենանք նաև շաբաթվա ընթացքում հակառակորդի ԱԹՍ-ի ակտիվությունն ու դրանցից մեկի՝ մեր ՀՕՊ ուժերի կողմից խոցման միջադեպը, ինչպես նաև հակառակորդի ավիացիայի ակտիվ թռիչքները առաջնագծի մերձակա հատվածներում, ապա Ադրբեջանի ակտիվության ընդհանուր պատկերն առավել խոսուն է դառնում»,–գրել է նա։

Աբրահամյանի խոսքով` այս ամենին կարելի է ավելացնել նաև Ադրբեջանի ակտիվությունն առաջնագծում՝ նոր ինժեներական ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ, որոնք ևս առկա իրավիճակին սրություն են հաղորդում: