
«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատությունների մասին:
«Կարծում եմ, որ Ռոնալդուին նյարդայնացնում է, երբ ինձ անվանում են իսկական Ռոնալդո: Մարդկանց չի կարելի համեմատել: Կրիշտիանուն կմնա ֆուտբոլի պատմության մեջ գոլերի և կայունության շնորհիվ, ինչին նա հասել է: Նա կմնա լավագույնների շարքում՝ Մեսսիի և մյուս խաղացողների հետ միասին»,- ասել է 43-ամյա Ռոնալդոն Instagram-ում Ֆաբիո Կաննավարոյի հետ ուղիղ միացման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է AS-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը