
«Մանչեսթեր Յունայթեդն» աջակցում է իր խաղացողներին կորոնավիրուսի պատճառով առաջացած պանդեմիայի ժամանակ:
Ակումբի բժիշկ Սթիվ Մաքնելին, ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Չարլի Օուենը և գլխավոր մարզչի օգնական Կիարան Մաքքեննան պատմել են, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում կարանտինի ընթացքում խաղացողներին աջակցելու համար:
«Յունայթեդը» պատրաստ է խաղացողներին տրամադրել հոգեբանական աջակցություն այն շրջանում, երբ նրանք հեռու են իրենց սիրելիներից և գործընկերներից: Ակումբը նաև կազմակերպում է ֆիզիկական պատրաստվածության պարապմունքներ և խոհարարական դասընթացներ: «Մանչեսթեր Յունայթեդը» նաև ապրանքներ է մատակարարում ֆուտբոլիստներին:
Խաղացողներն ամեն շաբաթ կշռվում են, որպեսզի ակումբը կարողանա վերահսկել նրանց ֆիզիկական վիճակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը