Մեծ Բրիտանիայում միասին 56 տարի ապրած զույգը նույն օրն ապաքինվել է COVID-19 վիրուսից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Բրիտանացի ամուսինները՝ 77-ամյա Սիդնի Մուրը և նրա կինը՝ 76-ամյա Ջինը, իրենց վատ են զգացել և հոսպիտալացվել են:
Զույգին տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանց կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
Ամուսիններին թույլատրվել է բուժվել մեկ բաժնում, որպեսզի նրանք ավելի մոտ լինեն միմյանց:
Ուղիղ 5 օր անց զույգը կրկնակի թեստ է հանձնել, որոնց արդյունքները բացասական են եղել: Նրանց տուն են ուղարկել վերականգնման համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը