Արքայազն Հարին և Մեգան Մարքլը, հրաժարվելով թագավորական ընտանիքի անդամների պարտականություններից, մեկնեցին Կանադա, այնուհետև՝ ԱՄՆ: Կորոնավիրուսային համաճարակի պատճառով հայտարարված կարանտինն ամուսիններն անցկացնում են Կալիֆոռնիայում:
Ինչպես հաղորդում է People-ը, ամուսինները հյուրեր չեն ընդունում և հազվադեպ են հեռանում տնից: Բացառություն են կազմում ընտանի կենդանիների զբոսանքը, ինչպես նաև մասնակցությունը բարեգործական միջոցառումներին:
Օրինակ՝ Հարին և Մեգանն աջակցել են «Project Angel Food Foundation» ֆոնդին և օգնել են ապրանքներ բաժանել Լոս Անջելեսի բնակիչներին, որոնք գտնվում են ֆինանսական ծանր վիճակում:
«Նրանք տունը լքում են միայն բարեգործության համար: Երեկոները նրանք տանն են անցկացնում՝ ընտանիքի հետ: Նրանք հյուրեր չեն ընդունում»,- հայտնել է People ամսագրի աղբյուրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը