ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ապագան մնում է անորոշ:
Բրազիլացին ստիպված կլինի գնալ աշխատավարձի զգալի կրճատման, եթե նա որոշի տեղափոխվել «Բարսելոնա»:
«Բարսելոնան» պատրաստ է Նեյմարին առաջարկել մի փոքր ավելի, քան 20 միլիոն եվրո՝ տարեկան, բայց այդ գումարը համադրելի չէ փարիզյան ակումբում հարձակվողի աշխատավարձի հետ:
ՊՍԺ-ում Նեյմարը, հաշվի առնելով բոնուսները, Կատարի ազգային բանկի հետ հովանավորչական պայմանագիրը, տարեկան ստանում է 52 միլիոն եվրո:
Փարիզցիները նրան առաջարկում են նոր պայմանագիր, որում միայն աշխատավարձը, առանց բոնուսների, կլինի 38 միլիոն:
Նեյմարը կարող է նաև երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:
27-ամյա բրազիլացին վճռական որոշել է իր ապագան կապել փարիզցիների հետ, բայց ամեն ինչ կախված կլինի թիմի ելույթներից Չեմպիոնների լիգայում, հայտնում է ESPN-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: Այժմ Չեմպիոնների լիգան դադարեցվել է, և հարցը մնում է անորոշ։
ՊՍԺ-ն լավատեսորեն է տրամադրված համաձայնագրի հնարավոր երկարաձգման վերաբերյալ, բայց որոշումը պետք է կայացվեր ապրիլ-մայիս ամիսներին:
Չնայած անցած ամռանը Նեյմարի և ՊՍԺ-ի միջև լարվածությանը` բրազիլացու «Բարսելոնա» վերադառնալու ցանկության պատճառով, ֆուտբոլիստի և ակումբի միջև հարաբերություններն այժմ շատ ավելի լավն են:
Բրազիլացի ֆուտբոլիստը հարմարվել է Փարիզում և իրեն զգում է ակումբի և քաղաքի մաս:
Նեյմարի ներկայիս պայմանագիրը նախատեսված է ևս 2,5 տարի, բայց ոչ պաշտոնական բանակցություններ են տեղի ունեցել Լեոնարդոյի՝ ՊՍԺ-ի մարզական տնօրենի, Նեյմարի հայրիկի և հարձակվողի գործակալի միջև:
Սիրարփի Աղաբաբյան