Համաշխարհային շուկայում աննախադեպ անկում է՝ նավթի գինը նվազեց հասնելով 21,5 US$-ի։ Նավթի այս նոր արժեքը պատմության մեջ դեռևս չարձանագրված գին է, եթե հաշվի առնենք US$-ի վերջին տասնամյակներում տեղ գտած արժեզրկումը, ապա այսօր նավթը երկու անգամ ավելի էժան է քան Ռոնալդ Ռեյգանի նախագահության տարիներին։
Հիշեցնեմ, որ Ռեյգանի օրոք նավթի գնի միտումնավոր նվազեցումը հանգեցրեց ԽՍՀՄ տնտեսական ու ֆինանսական ֆիասկոյին։ Աշխարհի ամենահզոր պետությունը դադարեց գոյություն ունենալ, իսկ ետխորհրդային երբեմնի հարուստ հանրապետությունների բնակչությանը պարտադրվեց սնվել անհայտ ծագման ու բովանդակության ամերիկյան կեսկիլոգրամանոց հավի տոտիկներով, որոնցով ամերիկացիներն անգամ իրենց շներին չեն կերակրում։ Սպիրտի դեֆիցիտի արդյունքում այդ բնակչությանը պարտադրվեց խմել և թունավորվել այն սպիրտով, որը հսկայական նավերով մատակարարում էին ետխորհրդային հանրապետություններին, որպեսզի կյանքն ու բարդությունները թեթև տանեն։ Մատակարարված անհայտ ծագման ապրանքաշարը գերազանցում է հազարները։
Այսօր նավթի գնազրկումը սպառնում է աշխարհի բազմաթիվ պետությունների գոյությանը։ Բավական է հաշվի առնել այն փաստը, որ բազմաթիվ երկրներ պարզապես գոյատևում են նավթի և գազի վաճառքից ձևավորված միջոցների հաշվին։ Այս պայմաններում կրկնակի դժվար է լինելու պայքարել նաև ժամանակակից աղետների դեմ։ Իսկ այդ աղետները ծրագրավորված են այնպիսի ճշգրտությամբ, ինչպիսի ճշգրտությամբ աշխատում են ԱՄՆ WIndows, Apple և այլ հսկաների թողարկած ծրագրերը և այդ ծրագրերին սպառնացող «վիրուսները»։
Գոյատևում են այն ժողովուրդներն ու ազգերը, ովքեր սեփական բանականությամբ և աշխատանքով են սնվում և երաշխավորում յուր գոյությունը։
Տիգրան Սարուխանյանի էջից: