Սեուլում մեկնաբանել են Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին խոսակցությունները
Advertisement 1000 x 90

Սեուլում մեկնաբանել են Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին խոսակցությունները

Հարավային Կորեայի կառավարությունը չի նկատել որևէ նշան, որը կհաստատեր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին խոսակցությունները:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել են Միավորման գործերի նախարարությունում:

«Կիմ Չեն Ընի առողջական վիճակի հետ կապված խոսակցությունները հաստատելու որևէ նշան չկա: Ինչպես արդեն նշվել էր Ազգային անվտանգության խորհրդի նախագահության նիստում, որևէ անսովոր միտում չի երևում»,- կորեական «Yonhap» լրատվական գործակալությունը մեջբերում է նախարարության ներկայացուցիչ Չո Խե Սիլի խոսքը:

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել այն մասին, թե Կիմ Չեն Ընի առողջական վիճակը ծանր է: Նույնիսկ ենթադրություններ եղան նրա մահվան վերաբերյալ: Նշվում էր, որ նա երկու անգամ չի մասնակցել Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած կարևոր միջոցառումներին: