Երեխաներս ուրիշից են հեռախոս վերցնում, 200 դրամ ակտիվացնում ենք, որ կարողանան դասերն անել, բայց դա էլ չի բավարարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի բնակիչ Թեհմինե Վարդանյանը։
«Ընտանիքում 7 հոգի ենք, ես, ամուսինս, 3 դպրոցական երեխաներս՝ 15, 13, եւ 10 տարեկան, սկեսուրս եւ սկեսրայրս։ Վերջիններս եւ ամուսինս հաշմանդամության խնդիր ունեն, չեն կարողանում աշխատել, միայն թոշակ են ստանում նաեւ 37 հազար դրամ նպաստ ենք ստանւմ։ Ես մաքրուհի եմ աշխատել, բայց այս պահին չեմ աշխատում։ Ահավոր ծանր վիճակում ենք հայտնվել։ Ամուսնուս ատամներն ամբողջը վիրահատել, հեռացրել են, անգամ չի կարողանում խոսել։ Տան պայմաններն էլ են ահավոր, բետոնի վրա ենք ապրում, ուղղակի փալասներով ծածկել եմ, որ տաք լինի, նույն ձեւ բաղնիքն է, անգամ դուշ չկա, որ երեխաներս պահեն, լողանան»,– ասաց քաղացին։
Նրա խոսքով՝ օգտվել է միայն նպաստառուների համար նախատեսված կառավարության աջակցության ծրագրից. «Նպաստիս՝ 37 հազար դրամի, կեսի չափով օգնություն են տվել, մի մասն կոմունալներից են հանել, 10 հազար դրամի չափով ել ստացել եմ։ Մոտ 1 շաբաթ առաջ թաղապետարանից են օգնություն տվել, մոտ 4 օրվա չափով սնունդ էր, դա էլ արդեն վերջացել է, խնդրում եմ, օգնեք այս վիճակից դուրս գանք։
Եթե ցանկանում եք օգնել այս ընտանիքին զանգահարեք նշված հեռախոսահամարով՝ 093143273, 093447074 Թեհմինե Գեւորգյան։