Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը նվազել է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը նվազել է

Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով ի համեմատ 2020 թվականի մարտի 1-15-ն ընկած ժամանակահատվածի՝ ապրիլի 1-16-ն ընկած ժամանակահատվածում դիտվել է մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի նվազում։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Երևանում նվազումը կազմել է 4%, Քաջարանում 12%, Հրազդանում 36%, Կապանում 32%, Ալավերդիում 42%, Ծաղկաձորում 48%։  Ազոտի երկօքսիդի ամենամեծ նվազումը դիտարկվել է Վանաձորում՝ 49%։



Նման նյութեր