«Շիրազի սիրտը մարմնի հետ չի թաղվել, մնացել է որդու՝ Արա Շիրազի մոտ, իսկ մահվանից քսաներկու տարի անց թաղվել Արարատի գագաթին (2006թ.): Կոմիտասի անվան պանթեոնում միայն Շիրազի գերեզմանն է, որ տապանաքար չունի: Արայի հետ զրուցելիս, բանաստեղծը միշտ ասել է. «Գիդես չէ, որ մեռա՝ վրես քար չես ձգե: Հարյուր տարի էլ անցնի, հինգ հարյուր էլ՝ Մասիսը մերը պիտի էղնի: Է, մերն օր եղավ, ժողովուրդը պիտի բղավե, որ մերն է: Քարն օր դնես, ձենն ականջիս չի հասնի»»:
Պատմաբան Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից