Կատակերգու Ելենա Ստեպանենկոն իր «Еще не вечер» նոր շոուի ընթացքում բավական անկեղծ շփվել է իր հյուրի՝ Օլգա Բուզովայի հետ։ Հայտնի արտիստը խոսել է նախկի ամուսնու՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանի հնարավոր վերադարձի մասին։
«Աստված ոչ անի»,- կարճ պատասխանել է հումորիստը։ Ընդ որում, նա հասկացրել է, որ այժմ իր անձնական կյանքում ոչինչ տեղի չի ունենում։
«Ես ոչ ոքի չունեմ, բայց չէ որ գարունը նոր է սկսվում»,- նշել է Ելենա Ստեպանենկոն։ Բուզովան ի պատասխան պատմել է, թե ինչպես է ծրագրել վրեժ լուծել Դմիտրի Տարասովից ամուսնալուծությունից առաջ նրա քայլերի պատճառով։
Instagram-ի աստղը Ելենա Ստեպանենոկային նաեւ օգնել է սոցիալական ցանցում էջ բացել։ Մի օրվա ընթացքում նրան արդեն իսկ բաժանորդագրվել է մի քանի հազար մարդ։ Հետաքրքիր է, թե որքան արագ նա հետեւորդների թվով կհասնի Տատյանա Բրուխունովային՝ Պետրոսյանի երիտասարդ մուսային։