Իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը օրերս հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ երաժշտություն է ստեղծել: Կոմպոզիտորն այն նկարագրել է որպես «աբստրակտ» արվեստ՝ առանց մեղեդու:
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, երկուշաբթի օրը օնլայն հարցազրույցի շրջանակում Ճգնավորյանն ասել է, որ որոշ հույզեր իրապես աբստրակտ են:
Նա հորդորել է մարդկանց միավորվել արվեստի միջոցով:
Ճգնավորյանը շեշտել է, որ երկիրը վերակառուցելու առաջին և ամենակարևոր միջոցը մշակույթն է, որը պայծառ ապագա է խոստանում: