Պարետի որոշմամբ թույլատրվում է զբոսնել բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ
Advertisement 1000 x 90

Պարետի որոշմամբ թույլատրվում է զբոսնել բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ

Հայաստանի Հանրապետության արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ մեղմացվել են որոշ սահմանափակումներ։ Պարետի նոր որոշմամբ թույլատրվում է բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով:

Ներկայացնում ենք պարետի որոշումը․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

Հավելված N 1-ի 5-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

«5. Սույն հավելվածի 1-ին կետից բացառություն են կազմում՝

1) Հավելված N 2-ով թույլատրված՝ բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ գյուղական բնակավայրերում առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առևտրի իրականացման վայրեր և դրանցից դուրս գործող առևտրի օբյեկտներ հաճախելը.

2) Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը.

3) Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով:

5.1. 5-րդ կետով սահմանված դեպքերում անհրաժեշտ է սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված՝ տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայություն»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:



Նման նյութեր