
Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունն ավարտվել է ժամանակից շուտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման որոշում կայացրել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան: Նախագահ Կլաուդո Տապիանին որոշումը կապել է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Սակայն հայտնի չէ՝ որևէ ակումբը կհռչակվի՞ երկրի չեմպիոնի թե, ոչ: Առաջնության դադարից առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը «Բոկա Խունիորս»-ն էր, երկրորդ տեղում «Ռիվեր Փլեյթ»-ը: Երկու թիմերի միավորների տարբերությունը մեկ միավոր է:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը