Խոսեցի «Արարատցեմենտի» մասին, ամբողջ ֆրակցիայի այրուձին կամ հրետանին կրակում է. Սոս Ավետիսյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Խոսեցի «Արարատցեմենտի» մասին, ամբողջ ֆրակցիայի այրուձին կամ հրետանին կրակում է. Սոս Ավետիսյան

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցներին ազատել է աշխատանքից քաղաքական պատճառներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ իր ելույթում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը։

«Երբ ես ասում եմ, որ սրանից մի ամիս առաջ դեպք է տեղի ունեցել, փորձելով հնարավորինս չմանրամասնել. հույս ունեի՝ մտածողությունը կհանգեցնի եզրակացությունների, եղել է ցույց, երբ հայտնի կորպորացիայի կամ հոլդինգի ղեկավարը վիրավորել է մարդկանց, ներողություն է խնդրել դրա համար, գրել է, որ չի զբաղվելու «Արարատցեմենտի» անմիջական կառավարմամբ ու գնացել է։ Մի ամիս անց, երբ կորոնավիրուս է տեղի ունենում հավաքված աշխատավորները, որոնք մասնակից են եղել ցույցին, բայց այն մարդիկ, որոնք հարցը բարձրացրել են՝ հանել են գործից։ Օգնեք հասկանալ՝ սա քաղաքակա՞ն է, իմ ընկալմամբ սա քաղաքական է»,- ասաց Ավետիսյանը։

Պատգամավորը շեշտեց, որ այդ աշխատակիցներն իրենց իրավունքը իրացնելու են, նրանց չեն լռեցնելու։

«Ես որեւէ մեկին անուն կապեցի՞, խոսեցի «Արարատցեմենտի» մասին, ամբողջ ֆրակցիայի այրուձին կամ հրետանին կրակեց»,- ասաց Ավետիսյանը։