Զինծառայողների շրջանում կորոնավիրուսային վարակի առկայությունն ախտորոշելու համար արդեն ավելի քան 1 000 PCR-անալիզ է ուսումնասիրվել:
Ռուսաստանից Հայաստան եկած մասնագետները կորոնավիրուսի թեստավորում են անցկացրել հայկական բանակի և Հարավային ռազմական օկրուգի բազայի զինծառայողների շրջանում։ Ընդհանուր առմամբ մոտ 100 վիրուս-թեստ են վերցրել։ Մոդուլային լաբորատորիայի պետ, բժշկական ծառայության կապիտան Օլեգ Չերնովը ներկայացրել է աշխատանքի բոլոր նրբությունները։
«Խառնուրդ եմ պատրաստում, բոլոր մանիպուլյացիաներն ուղղված են նուկլեինաթթվի ազատմանը՝ հետագա պոլիմերազային շղթայական ռեակցիան արձանագրելու համար: Նմուշները լաբորատորիա մտնելու պահից մինչև արդյունքի ստացումը մոտ 4 ժամ է տևում»,-պատմել է նա։
Մոդուլում, որտեղ տեղի է ունենում ախտորոշումը, երկու մասնագետ է գտնվում։ Եվս մեկն իրականացնում է օպերատորների, գրանցման վերահսկողությունը և նմուշների փոխանցումը։ Մեկ օրում մոդուլի ուժերով կարող է հետազոտվել 120 նմուշ։ Չերնովը նշում է, որ մոդուլում պահպանվում են կենսաբանական անվտանգության բոլոր պահանջները:
Երկու շաբաթվա ընթացքում՝ ժամանակակից համալիրի Հայաստան ժամանելու պահից սկսած, ռուս մասնագետներն արդեն ավելի քան 1 000 PCR-անալիզ են հետազոտել՝ զինծառայողների մոտ կորոնավիրուսային վարակի առկայությունը հայտնաբերելու համար։
Թե ինչպես է դա տեղի ունենում, դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութում։