Ծխախոտային աղմուկ․ Ռուսաստանում կալանավորել են հայկական ինքնաթիռ՝ 40 տոննա մաքսանենգային ծխախոտով
Advertisement 1000 x 90

Ծխախոտային աղմուկ․ Ռուսաստանում կալանավորել են հայկական ինքնաթիռ՝ 40 տոննա մաքսանենգային ծխախոտով

«Բոյլերնայա» Telegram-ալիքը, հղում կատարելով ուժային կառույցներում սեփական աղբյուրին, հայտնել է, որ ապրիլի 25-ին ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգային ծխախոտների խմբաքանակ, գրում է «Նովիե իզվեստիա-ն։

Ընդամենը, ըստ ալիքի, բռնագանձվել է 40 տոննա կամ 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով, իսկ ինքնաթիռի չվերթը մեկնարկել է հենց Երեւանից։ Բեռի մոտավոր շուկայական արժեքը կազմում է ավելի քան 300 մլն ռուբլի։

Ինչպես հայտնում է «Բոյլերնայան», կալանավորված ինքնաթիռը, Հայաստանից Աֆղանստան էր թռչում՝ Կրասնոդարում եւ Դուշանբեում կանգառներով։

«Ռուսաստան անօրինական արտադրություն մուտք անելու նման սխեման բավական լավ հայտնի է եւ կիրառվում է շատ հաճախ»,- ասում է Amarkets վերլուծական կենտրոնի ղեկավար Արտեմ Դեեւը։ Նրա խոսքերով՝ «այդ սկզբունքը բավական պարզ է՝ փաստաթղթերով բեռը երկրով տրանզիտ գնում է, այդ պատճառով իր հանդեպ ավելի քիչ ուշադրություն է գրավում։ Սակայն այնուհետեւ Ռուսաստանի տարածքում «կանգառի կետերում» ապրանքը աննկատելորեն անհետոնում է»։ Փաստաթղթերը «փակվում են» արդեն մեր երկրի սահմաններից դուրս, եւ ձեւականորեն ստացվում է, որ բեռը տեղ է հասել, թեեւ փաստացի անօրինական ծխախոտները վաղուց արդեն բաշխված են Ռուսաստանի առեւտրային կետերին։ «Ստացվում է սովորական «ընդհատված տրանզիտ», որը հաճախ օգտագործում են մաքսանենգ ապրանքը ԵՏՄ երկրներից ներկրելիս»,- ամփոփում է փորձագետը։

Ըստ Telegram-ալիքի հաղորդագրության՝ ներկայում «ինքնաթիռն իր ամբողջ պարունակությամբ հետաքննության ընթացքում կմնա Կրասնոդարում», իսկ «հետաքննություն ամբողջ թափով ընթանում է»։

news.am



Նման նյութեր