Ալ․Սպենդիարյանի տուն-թանգարանը ապրիլի 28-ից մեկնարկել է«Ես՝ Սպենդիայանագետ» օնլայն դասընթացը։ Այն նախատեսված է 10-100 տարեկան արվեստասերների համար,որոնք ցանկություն ուենեն մի փոքր ավելին իմանալու կոմպոզիտորի եւ նրա ստեղծագործությունների մասին։
«Կազմակերպիչների մտահաղացմամբ՝ դաընթացն իրականացվելու է շատ պարզ եղանակով։ Տուն-թանգարանի կողմից մասնակիցներին տրամադրվելու է շաբաթական 2 նյութ,իսկ շաբաթվա վերջին օրը՝ կիրակի մասնակիցները պետք է 30 րոպեի ընթացքում պարասխանեն թեմատիկ հարցաշարին։
Դաընթացի տեւողությունը 2 շաբաթ է,իսկ վերջում՝ բոլոր այն մասնակիցներին,որոնք կծանոթնան 4 նյութերին եւ կպատասխանեն 2 հարցաշարին կտրամադրվեն վկայակակններ։ Ի դեպ,այս հարցում էլ Տուն-թանգարանը չի կորցրել իր յուրօրինակ ձեռագիրը եւ հետաքրքիր տարբերակ է գտել վկայականները մասնակիցներին տրամադրելու համար։
Ինչպես տեղեկացնում են Տուն-թանգարանից՝ օնլայն դասընթացի հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է,ինչի մասին են վկայում ՝ թանգարանի էջում դասընթացի հետ կապված մեկնաբանություններն ու մասնակիցների մեծ թիվը։
Դաընթացը մեկնարկել է 60 մասնակցով,որոնք թվում են դպրոցականներ,երաժշտական դպրոցների սաներ, ուսանողներ, ինչպես նաեւ՝ մի շարք բուհերի դասախոսներ։
Հիշեցնենք՝ արտակարգ դրությանընթացքում թանգարանը մշտապես ներկայացել է հետարքրիր խորագրերով,գաղափարներով եւ նախաձեռնություններով։ Անհնար է չնկատել,որ թանգարանի կողմից իրականավող #Տուն-թանգարանի հետ ֆլեշմոբը դարձել է հայ երաժշտասերների սիրելի նախաձեռնություններից մեկը,որը այսօր ունի իր ուրույն տեղը առցանց տիրույթում»,- ասված է Ալ․Սպենդիարյանի տուն-թանգարանի տարածած հաղորդագրության մեջ։