COVID-19. Մահացության ցուցանիշով Նիդերլանդները շրջանցեց վարակի ծագման երկիր Չինաստանին. Թարմ տվյալներ
Advertisement 1000 x 90

COVID-19. Մահացության ցուցանիշով Նիդերլանդները շրջանցեց վարակի ծագման երկիր Չինաստանին. Թարմ տվյալներ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 154 հազար 442: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 218 հազարը: Ապաքինվել է 965 հազար 397 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 035 հազար 765 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 59 հազար 266 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 232 հազար 128 է: Մահացության ցուցանիշը կազմում է 23 հազար 822:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 201 հազար 505 է: Վարակից մահացել է 27 հազար 359 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 911 հաստատված դեպք, մահացել է 23 հազար 660: Շրջանցելով Գերմանիային՝ վարակվածության ցուցանիշով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ կա 161 հազար 145 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 21 հազար 678 մարդ:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 160 հազար 059 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 314 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 114 հազար 653-ի, մահացածներինը՝ 2 հազար 992-ի: Իրանին շրջանցած Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 99 հազար 399: Մեկ օրում 5 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Երկրում մահացության ցուցանիշը կազմում է 972:

Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 93 հազար 657: Մեկ օրում հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 957 մարդ: Չինաստանն առանձնանում է 82 հազար 858 ընդհանուր, 22 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մեկ օրում մահ չի գրանցվել: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 73 հազար 235 է, Կանադայում՝ 50 հազար 026, Բելգիայում 47 հազար 859 է, Նիդերլանդներում 38 հազար 802 է:

Այստեղ մեկ օրում գրանցվել է վարակվածության 386, մահացության՝ 145 նոր դեպք: Մահացության ընդհանուր ցուցանիշեը Նիրդերլանդներում դարձավ 4 հազար 711: Այս ցուցանիշով Նիդերլանդները շրջանցեց վարակի ծագման երկիր Չինաստանին: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 517 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6:

Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 12 հազար 564, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 380 է, մահացածներինը՝ 89:

Եգիպտոսում 5 հազար 042 հաստատված դեպք կա, մահացել է 359 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 3 հազար 740-ի, մահացածներինը՝ 24-ի: Իրաքում գրանցվել է 1928 վարակվածության, 90 մահվան դեպքով: Լիբանանում կա 721 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Կարանտինի պայմաններում Իտալիայիում հանցագործությունների թիվը 3 անգամ կրճատվել է

Իտալիայում 2020 թվականի մարտին մի քանի անգամ ավելի քիչ հացագործություն է կատարվել, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում՝ 68 հազար նախորդ 203 հազարի փոխարեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասինտեղեկացնում է «Ռեգնում»-ը՝ հղում կատարելով Իտալիայի ոստիկանությանը: Կարանտինի պայմաններում սպանությունների թիվը նվազել է 71 տոկոսով, գողությունը՝ 72 տոկոսով, բռնաբարություն ևս նվազել է 72տոկոսով: Ավելի քիչ նվազում նկատվում է թմրանյութերի տարածման հետ կապված՝ 46 տոկոս:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նատակով Իտալիայի նախագահ Ջոզեպպե Կոնտեն մարտի 22-ին հայտարարել էր երկրումձեռնարկությունների աշխատանքի դադարեցման մասին, բացառությամբ ռազմավարական նշանակություն ունեցողները: Կարանտինի մեջ ենավելի քան 7 միլիոն աշխատող քաղաքացիներ:Իշխանություններն արգելել են քաղաքացիներին տեղաշարժվել երկրի տարածքով: Ներկայումաշխատանք է տարվում սահմանափակումները մեղմացնելու ուղղությամբ:

Բուլղարիան նախատեսում է զբոսաշրջային տարեշրջանը բացել հուլիսի 1-ին

Բուլղարիայում ամառային զբոսաշրջային սեզոնին նախապատրաստվելու աշխատանքները կսկսվեն հունիսի 15-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից արդեն Բուլղարիան բաց կլինի զբոսաշրջիկների համար: Այդ մասին հայտարարել է Բուլղարիայի զբոսաշրջության նախարարությունը: Նշվում է, ուր յուրաքանչյուր լողափի հնարավորությունները վերլուծելով՝ կհստակեցնեն, թե որ հատվածներում հանգիստը կազմակերպելու համար որքան անվճար պարագաներ կտրամադրեն, որքանի համար կսահմանեն խորհրդանշական գումար:

Զբոսաշրջությունը կազմում է Բուլղարիայի ՀՆԱ-ի 12 տոկոսը և ապահովում է 11 տոկոս զբաղվածություն:

ԱՄՆ-ն կարող է սկսել կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում միջազգային ուղևորների շրջանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է կորոնավիրուսի ախտորոշման լայնածավալ թեստավորման հնարավորություն ԱՄՆ եկած այն ուղևորների շրջանում, որոնց երկրներում ներկայում նկատվում է վարակի բռնկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը: «Մենք մտածում ենք այն ուղղությամբ, որպեսզի դա կատարենք վարակի բռնկման երկրից եկած ուղևորների շրջանում»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը: Նախագահի խոսքով՝ իրենք ավիափոխադրողների հետ աշխատում են այդ ուղղությամբ: Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ուղևորների շրջանում թեստավորումը կարող է սկսվել «մոտ ապագայում»: Նախագահը տեղեկացրել է, որ նման ստուգումներն առաջին հերթին կարող են անցկացվել Բրազիլիայից եկող ուղևորների շրջանում, որտեղ ներկայում նկատվում է վարակի բռնկում:

Եվրոպական քաղաքներում կավելանան հեծանվուղիները, կկրճատվեն ավտոմեքենաները

Եվրոպական քաղաքները մտադիր են բարելավել հեծանվորդների համար նախատեսված ենթակառուցվածքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ֆրանսիայի ավելի քան 100 քաղաք նախատեսում է մոտ ապագայում դառնալ ավելի հարմարավետ հեծանվորդների համար: Փարիզը պլանավորում է ստեղծել 650 կմ նոր հեծանվուղիներ: Աշխատանքների առաջին փուլը կավարտվի արդեն մայիսի 11-ին, երբ աստիճանաբար կմեղմացվի կարանտինի ռեժիմը: Փարիզի իշխանությունները հեծանվային ենթակառուցվածքների բարելավումը նախատեսել էին շատ ավելի վաղ: Քաղաքապետարանը խոստացել է, որ 2024 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ բոլոր փողոցներում հեծանվուղիների հնարավորություն կլինի՝ հանելով կայանատեղերի 72 տոկոսը: Կարանտինի արդյունքում այդ ծրագրերը հնարավոր կլինի իրականացնել ավելի արագ: Փարիզի նման այդպիսի ծրագրեր ունեն Լիլը, Ռուանը, Լե-Մանը և Մարսելը: Օրերս հեծանվուղիների ընդլայնման և հետիոտնային ենթակառուցվածքների բարելավման մասին հայատարարել էր Միլանը: Քաղաքում 35 կմ ավտոճանապարհահատված կդառնա հեծանվուղի:

Մեկանգամյա օգտագործման ճաշացուցակ և սպասք. ԱՄՆ-ում ռեստորանները լրջացնում են սպասարկումը

ԱՄՆ իշխանությունների մշակած վերաբացման ծրագիրը ներառում է մի շարք նոր առաջարկություններ դպրոցների, ռեստորանների կամ եկեղեցիների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ առաջարկությունները մշակել է Վարակների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, որը փաստաթուղթը տրամադրել է Սպիտակ տանը: Այն դեռևս վերջնական հաստատման փուլում է: Գերատեսչության առաջարկությունները նախատեսված են 7 տեսակի հաստատությունների համար՝ ներառյալ դպրոցների, ճամբարների, մանկապարտեզների, կրոնական հաստատությունների, հանրային տրանպորտի, բարերի և ռեստորանների, ինչպես նաև այլ աշխատավայրերի համար: Ուղեցույցում ասված է, որ ռեստորանները պետք է կիրառեն մեկանգամյա ճաշացուցակ և սպասք: Պետք է դրամարկղերի մոտ տեղադրվեն պաշտպանիչ ապակիներ, սահմանափակվի հերթափոխի աշխատակիցների թիվը և վերացվեն բուֆետները:

Ազգային ռեստորանների ասոցիացիայի փոխնախագահ Լարի Լինչն ասում է, որ նոր ուղեցույցները վերաբերում են առողջությանը և սանիտարական ոլորտի բազմաթիվ խնդիրների, որոնք արդեն ընդգրկված են եղել սննդի ոլորտը կարգավորող փաստաթղթերում: Նա ակնկալում է, որ ռեստորանների սեփականատերերը կողջունեն այս նոր ցուցումները:

«Նրանք ուզում են, որ մարդիկ վերադառնան և ճաշեն, երբ ամեն ինչ կարգավորվի, և երբ զգան, որ պատրաստ են: Նրանք շատ լուրջ են վերաբերում հանրության անվտանգության հարցերին»,- նշել է Լինչը:

Ֆրանսիայում 98-ամյա բժիշկը շարունակում է աշխատել սահմանափակումների պայմաններում

Մասնագիտությամբ բժիշկ 98-ամյա Քրիստիան Չենեյը շարունակում է աշխատել բարձր ռիսկի պայմաններում, չնայած իր տարիքի մարդկանց համար կորոնավիրուսի վտանգին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ Ֆրանսիայի ամենատարեց բժիշկը մինչև օրս յուրաքանչյուր շաբաթ գնում է տարեցների տուն աջակցություն ցուցաբերելու համար:

«Իմ կինը վախեցած է, որ ես կարող եմ վարակ բերել տուն, և նա ճիշտ է, բայց ես չեմ կարող հրաժարվել նրանցից համաճարակի մեջտեղում»,- ասել է նա: Նա նշում է, որ իր որոշումը մասնակի կապված է Ֆրանսիայում ընտանեկան բժիշկների պակասի հետ: Նա ստիպված է եղել Փարիզում դադարեցնել իր պրակտիկ գործունեությունը, սակայն պահպանել է վիրտուալ խորհրդատվությունն իր պացիենտների համար:



Նման նյութեր