Կորոնավիրուսը կարող է հազվադեպ, բայց վտանգավոր ռեակցիա առաջացնել երեխաների մոտ. BBC
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսը կարող է հազվադեպ, բայց վտանգավոր ռեակցիա առաջացնել երեխաների մոտ. BBC

Կորոնավիրուսը կարող է հազվադեպ, բայց վտանգավոր ռեակցիա առաջացնել երեխաների մոտ: Ինչպես հայտնում է BBC-ին, Մեծ Բրիտանիայի տարբեր մասերից տեղեկատվություն է ստացվում անսովոր ախտանիշներով փոքրիկ հիվանդների մասին:

Այս երեխաների մոտ համակարգային բորբոքում է ախտորոշվել, որն ուղեկցվում է գրիպի ախտանիշներով (Կավասակի հիվանդության ատիպիկ ընթացքի ախտանիշներ, որոնք խոցում են սիրտը և անոթները, և թունավոր ցնցումների համախտանիշ): Նրանց մոտ բարձր ջերմություն, արյան ցածր ճնշում, ցան և շնչառության հետ կապված բարդություններ են գրանցվել: Երբեմն այս երեխաները նաև դժգոհել են որովայնի ցավից, փսխումից կամ փորլուծությունից: Նրանց մոտ նաև սրտի բորբոքում և արյան անալիզում նորմայից շեղումներ են գրանցվել:

Թվարկված ախտանիշներով երեխաներից ոմանք (բայց ոչ բոլորը) վարակված են եղել կորոնավիրուսով, ինչը հաստատվել է թեստերով: Տուժած երեխաների տարիքը բավականին տարբեր էր: Ընդհանուր առմամբ, մասնագետների կարծիքով, երեխաներն ավելի լավ են տանում կորոնավիրուսը թոքային լուրջ վարակների զարգացման առումով, քան մեծահասակները: Մեծահասակները, թերևս, բարդություններով ավելի հաճախ են հոսպիտալացվում, քան երեխաները:

med.news.am