Խոստովանություն. ցտեսություն, տնտեսական աճ
Advertisement 1000 x 90

Խոստովանություն. ցտեսություն, տնտեսական աճ

Երկրորդ եռամսյակի սկզբից կունենանք տնտեսական բացասական ցուցանիշներ, սակայն հուսով ենք, որ երրորդ եռամսյակից կսկսվի վերականգնում, որը մեծ ջանքեր կպահանջի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոստովանեց, որ դժվար է ակնկալել այն, ինչ եղել է անցյալում, սակայն կարելի է համակերպվել ներկայիս պայմաններին: Կառավարությունն իր հերթին պատրաստ է օգնել բիզնեսին հնարավորությունների շրջանակում:

Նա հավելեց, որ առաջին եռամսյակում տնտեսական ակտվիության անկում չի լինի, հակառակը՝ կլինի աճ:

«Արտահանման ցուցանիշները եղել են 0-ից բարձր, ներմուծման ցուցանիշները՝ 6,2 տոկոսից ցածր, քան անցած տարի: Ցուցանիշների վրա ամենամեծ ազդեցությունը եղել է վերջին երկու շաբաթում»,-պարզաբանեց նախարարը: