Ֆրանսիայում 15 երեխաների մոտ վտանգավոր ախտանիշ է հայտնաբերվել, որը կարող է կապված լինել կորոնավիրուսի հետ: Այս մասի Franceinfo-ին հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը:
Նրա խոսքով՝ նա Փարիզի բժիշկներից տեղեկություն է ստացել այն մասին, որ Ֆրանսիայում մոտ 15 երեխա բարձր ջերմություն ունի, մարսողական համակարգի հետ կապված խնդիրների և անոթների բորբոքում, ինչը կարող է սրտային անբավարարության հանգեցնել:
Սակայն նախարար հաղորդմամբ՝ երեխաներից ոչ ոք չի մահացել:
Նա նշել է, որ դիմում է բժիշկներին, գիտնականներին, որպեսզի վերջիններս կարող են որքան հնարավոր է արագ պարզել՝ արդյոք կա կապ կորոնավիրուսի և այդ երևույթների միջև:
Հարցին, թե արդյոք դա կարող է նպաստել նրան, որպեսզի Ֆրանսիայում չբացվեն դպրոցները, Օլիվյե Վերանը պատասխանել է, որ այս փուլում նման որոշում դեռ չկա: