
«Լա Սկալա» օպերային թատրոնը պատրաստվում է դռները բացել սեպտեմբերին, սակայն կոնկրետ ամսաթիվ դեռևս հստակեցված չէ:
Այդ մասին հաղորդում է Corriere della Sera-ն՝ վկայակոչելով թատրոնի տնօրինությունը:
Նշվում է, որ արդեն ընտրվել է, թե ինչ գործեր են ներկայացվելու բացման առաջին համերգին. կատարվելու են Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» և Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան:
Առաջին կատարումը նվիրված է լինելու կորոնավիրուսի զոհերին, իսկ երկրորդը՝ դրա դեմ խորհրդանշական հաղթանակին:
Համերգներ են նախատեսված նաև Բերգամոյում և Բրեշիայում, որոնք պանդեմիայից ամենաշատ տուժած քաղաքներն են: