Մի բան ասեմ, գնամ քնեմ:
Աշխարհի ամենա-ամենա հեղափոխականը, ասում էր.
Սովորել, սովորել, սովորել…
Ու սա դարձել էր հեղափոխական ծրագրերի իրականացման առանցքը: Սովորելուն ու սովորացնելուն չխանգարելու համար կրոնն էլ արգելեցին:
Ասենք, մի երկրում, որ զրոյի մոտ սովորելու պրոցես է տեղի ունենում, ոնց ենք փոփոխություններ ակնկալում: Ոստիկանություն եք ուզում փոխեք, ռազմավարություններ եք գրում, բայց մտքներովդ չի էլ անցնում, որ նույն մարդուն այլ համազգեստ հագցնելուց ու այլ կերպ կոչելուց բովանդակությունը չի փոխվելու: Ու՞մ են պետք ձեր գրած ռազմավարություններն ու օրենքները, երբ համակարգի գործող անձանց չեք փոխում` սովորեցնում:
Լավ, իրոք բարդ է այդքան հասկանալ պարզագույն մի բան: Փոփոխությունների համար երկարուձիգ տարիներ պետք չեն, դրա համար ընդամենը սովորել և սովորացնել է պետք: Այլապես, այն բոլոր «հիմնավորումները», թե իբր երեսուն տարվա քանդածը մեկ տարում ոնց սարքենք, հեքիաթներ են ու ինքնախաբկանք:
Կարծում եմ գերխնդիրը, չիմանալ ինչ անելն է, ես չեմ հավատում, որ մարդը և քաղաքական միավորը իմանան ինչ են ուզում, հավատան դրան, բայց միջոց չգտնեն իրականացնելու:
Ի դեպ, չճանաչողների համար ամեն դեպքում ասեմ: Կոմունիստ չեմ: Լենինն էլ սրիկա էր, հատկապես մեր ժողովրդի հանդեպ, բայց մեկ է դեմք էր: Այո, տեղյակ եմ, որ բռնությունը կոմունիզմի գործունեության առանցքում էր: Այո, կրթությունը ուղղորդված էր, իսկ հանրությունը դիկտատուրայի ռեժիմի ներքո և ազատ չէր: Սակայն, եթե չլիներ կրթությունը որպես գործիք ՍՍՀՄ-ը կքանդվեր ոչ թե 70, այլ մի քանի տարի անց: Կուզեմ ասել, եթե իրոք ուզում եք փոխվի այս գաղճը, ամենօրյա ռեժիմով, և՛ դուք սովորեք, և՛ հանրությանը սովորեցրեք:
Սովորեք այն ամենը ինչ կօգնի ունենալ մեր բոլորիս երազած պետությունը: Իսկ մեր բոլորիս բարձրաձայնած երազը գրեթե ամբողջովին համընկնում է: Դա իրապես անկախ, քաղաքականապես և տնտեսապես զարգացած պետությունն է, որի գոյության և գործունեության միակ նպատակը մարդու ազատությունն ու բարեկեցությունն է արդար, համերաշխ և ապահով միջավայրում:
Հովհաննես Ավետիսյանի էջից: