Ucom ընկերության շուրջ կատարվողը անօրինական գործողություն է, պետական ռեկետ. «Կոնցեռն-դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն. tert.am
Advertisement 1000 x 90

Ucom ընկերության շուրջ կատարվողը անօրինական գործողություն է, պետական ռեկետ. «Կոնցեռն-դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն. tert.am

«Կոնցեռն-դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանի հետ Tert.am-ը զրուցել է Ucom ընկերության շուրջ տեղի ունեցող զարգացումների, ընկերության տնօրենների խորհդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի, Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությունների, փոխադարձ մեղադրանքների մասին: Սեդրակ Ասատրյանի կարծիքով, այն, ինչ կատարվում է Ucom ընկերության հետ, անօրինական գործողություն է և պետական ռեկետ:

– Պարոն Ասատրյան, օրերս Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը: Սա ինչի՞ մասին է խոսում:

– Դա անօրինական գործողություն է, պետական ռեկետ: Այո, Ucom-ի հիմնադիրը ուղիղ հայտարարեց, որ առաջարկել են որ բաժնետոմսերը վաճառեն և գումարը մուտք անեն բյուջե: Դրա մասին խոսեց վարչապետի խոսնակը, այնպես որ, ակնհայտ է, որ պետական ռեկետի մասին է խոսքը: Եթե նկատի ունեք իրավական գործիքակամզը, այն չկա, քանի դեռ չկա դատարանի վճիռ:

– Խաչատրյանի հայտարարությանը հետևեց վարչապետի խոսնակի հայտարարությունը, որտեղ խոսնակը խոսում էր ապօրինի գույքի բռնագանձման մասին: Նա հայտարարեց, թե վարչապետն ասել է՝ գողացվածը պետք է վերադարձվի: Սակայն ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը դեռևս ուժի մեջ չէ: Այսինքն՝ օրենքը դեռ չկա նման բաներ են արվում, ի՞նչ եք կարծում օրենքի ընդունումից հետո ի՞նչ է սպասվում:

– Օրենքի ընդունումից հետո մոտավորապես պատկերացնում եմ՝ ինչ է սպասվում, չնայած՝ վստահ եմ տեղ չի հասնի, օրենքը հակասահմանադրական կճանաչվի, բայց այն, ինչ հիմա արվում է օրենքի հետ աղերս չունի: Դա ոԲչ Սահամանդրության, ոԲչ իրավական պետության, ոԲչ որևէ օրեսնդրության հետ որևէ աղերս չունի: Դա ուղղակի կամայական, տղայական ինչ-որ բան է: Ինչ անուն ասես կարող ենք կպցնել, բացի օրինականից: Չեմ կարող քաղաքական գնահատական տալ, որպես կանոն հեռու եմ մնում քաղաքականությունից, բայց սա որ արվում է, թվում է՝ առաջին հայացքից սովորական վրեժխնդրույուն է, վենդետա կոչվածը և այս գործողությունները որևէ աղերս չունեն հանդուրժողականության ու սիրո, այսպես ասած թավշյա հեղափոխության կարգախոսների հետ:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր