«Կորոնավիրուսը բուժել ենք, բայց նա նույնիսկ ոտքի վրա չի կանգնում»․ հիվանդանոցում մեկնաբանել են Բաբկինայի դուրս գրման մասին լուրերը
Advertisement 1000 x 90

«Կորոնավիրուսը բուժել ենք, բայց նա նույնիսկ ոտքի վրա չի կանգնում»․ հիվանդանոցում մեկնաբանել են Բաբկինայի դուրս գրման մասին լուրերը

Հիվանդանոցում վրդովվել են Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Նադեժդա Բաբկինայի դուրս գրման մասին լուրերից, գրում է Starhit-ը։

Օրերս տեղեկություն էր տարածվել, որ աստղը պատրաստվում է լքել հիվանդանոցային պատերը, քանի որ արագ ապաքինվել է։ Սակայն, հիվանդանոցը լքելուն դեռ շատ կա։ Չնայած, որ բուժման մեջ առաջընթաց է գրանցվում։

«Բաբկինան այժմ սովորական հիվանդասենյակում է, բայց ոչ մի խոսակցություն այն մասին, որ նրան տուն կթողնեն», — մեկնաբանել են կլինիկայում: – Կորոնավիրուսը բուժվել է, մնացել է միայն գլուխ հանել թոքաբորբից: Նա լավ է, բայց դեռ չի կարողանում քայլել։ Սնվում է ինքնուրույն՝ խնամակալի օգնությամբ, հիվանդանոցային սնունդը նրան լիովին բավարարում է»։

Նրա խոսքով՝ Բաբկինան թույլ է եւ գտնվում է ստանդարտ հիվանդասենյակում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

news.am