Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումից հետո համաձայնել է փոփոխություններ կատարել լեհական PGNiG-ի համար գազի մատակարարման գներում։ Այս մասին ասված Է PGNiG-ի հաղորդագրության մեջ։
«Գազպրոմը հայտարարել է, որ կկարգավորի 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին գազի մատակարարման համար ներկայացված հաշիվները»,-հայտնել են ընկերությունում:
PGNiG-ը նշում է, որ ողջունում է «Գազպրոմի» որոշումը և սպասում է ընկերության՝ արբիտրաժի որոշուման անհապաղ կատարմանը, մասնավորապես՝ PGNiG-ին 1,5 մլրդ դոլարի փոխհատուցման վճարմանը։
Ըստ հաղորդման՝ դատարանը վճռել է, որ ռուսական ընկերությունն անճշտություններ է թույլ տվել իր հաշիվներում, և դրա դիմաց փոխհատուցում պիտի վճարի լեհական PGNiG ընկերությանը։
Ավելի վաղ Լեհաստանի պետական ակտիվների հարցերով փոխնախարար Յանուշ Կովալսկին հայտարարել էր, որ PGNiG-ը ծրագրում է սառեցնել Եվրոպայում «Գազպրոմի» ակտիվները։