Ուրարտական ժամանակաշրջանից մեզ են հասել մի շարք դրվագաշարեր, որոնք մեզ տեղեկություն են տալիս ժամանակաշրջանի ամրոցաշինության մասին: Ամրոցները ներկայանում են իբրև բարձր աշտարակներով և ատամնավոր ելուստներով կառույցներ, որոնց վրա արտաքուստ առկա են պատուհաններ։ Նմանատիպ նմուշները հանդիսանում են շատ կարոևոր աղբյուր` ամրոցների ամբողջական տեսքը պատկերացնելու համար։





