Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի միջև կառավարության ամառանոցում տեղի ունեցած միջադեպի մասին Politik.am-ի հրապարակումից հետո, նոր ծեծկռուք է եղել նրանց միջև։
Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Նավակ Ճոճողը, մամուլում տեսնելով կառավարության ամառանոցում տեղի ունեցածի մասին լուրը՝ շտապել է կառավարության շենք՝ «ատչոտ» պահանջելու Ավինյանից և նրան մեղադրել է իրենց միջև տեղի ունեցածի մասին մամուլի արտահոսք կազմակերպելու մեջ։ Ավինյանն ասել է, որ ինքը կապ չունի լուրի հրապարակման հետ, Նավակ Ճոճողը պնդել է, որ չի հավատում նրան։
Փոխադարձ հայհոյանքներին հաջորդել էլ ծեծկռտուքը։ Այս անգամ ևս երկու պաշտոնյաների վեճը դադարեցվել է անվտագության աշխատակիցների միջամտությամբ։
Տեղեկատվության հետ կապված մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ ֆեյսբուքով ուղարկված մեր գրավոր հարցերն անպատասխան մնացին։