Ո՞ր էթնիկ խմբերն են առավել խոցելի կորոնավիրուսի նկատմամբ
Advertisement 1000 x 90

Ո՞ր էթնիկ խմբերն են առավել խոցելի կորոնավիրուսի նկատմամբ

Բրիտանական Institute for Fiscal studies (IFS) հետազոտական ինստիտուտի գիտնականները զգալի տարբերություններ են գտել կորոնավիրուսից մահացության տվյալների միջև Մեծ Բրիտանիայի տարբեր էթնիկ խմբերի շրջանում: Նրանց զեկույցը հրապարակվել է ինստիտուտի կայքում:

Մահացության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Կարիբյան տարածաշրջանից սևամորթ ներգաղթյալների շրջանում. այս խմբում մահացությունը 3 անգամ ավելի բարձր է, քան Մեծ Բրիտանիայի սպիտակ բնակչության շրջանում: Բացի այդ, սևամորթ բնակչության այլ խմբերի շրջանում մահացության մակարդակը 2 անգամ գերազանցում է միջին ցուցանիշը երկրում:

Հետազոտության հեղինակների կարծիքով` էթնիկ խմբերի շրջանում կորոնավիրուսից մահացության տարբեր ցուցանիշները կարող են տնտեսական և սոցիալական գործոնների, ինչպես նաև քաղաքացիների առողջության վիճակի հետևանք լինել: Բացի այդ, իր դերը կարող է ունենալ աշխարհագրական բաշխումը և բնակչության խտությունն այս կամ այն բնակավայրում:

med.news.am



Նման նյութեր