
Ապրիլին Արկտիկայի երկնակամարում փակվել է առանձնապես խոշոր չափերի հասնող օզոնային բացվածքը, այս մասին հայտնում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը:
2020-ի գարնանն օզոնային բացվածքը հասել էր աննախադեպ չափերի: Դա պայմանավորված էր մթնոլորտում օզոնաքայքայիչ նյութերի մշտական առկայությամբ, ինչպես նաև՝ ստրատոսֆերայում ձռանը գրանցված խիստ ցածր ջերմաստիճանով:
Մասնագետները, սակայն, նշել են, որ օզոնային անցքի փակումը ոչ մի կապ չունի կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի հետ: