Վենեսուելայում բանտից զանգվածային փախուստի փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի
Advertisement 1000 x 90

Վենեսուելայում բանտից զանգվածային փախուստի փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի

Վենեսուելայի քրեակատարողական հիմնարկներից մեկում զանգվածային փախուստի փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի։

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վենեսուելայի հյուսիս-արևմտյան Պորտուգեսա նահանգում սպանվել է 17 բանտարկյալ։ Տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը դեռ կավելանա, քանի որ վիրավորներից շատերը, որոնց թիվը դեռ կոնկրետ չի նշվում, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Հիմնարկության տնօրեն Կարլոս Ռոխոն ծանր վիրավորում է ստացել մեջքին՝ դանակի հարվածից, իսկ անկարգությունների ճնշման գործընթացին մասնակցած ազգային գվարդիայի լեյտենանտը տուժել է բանտարկյալներից մեկի կողմից նետված պայթուցիկ սարքի բեկորներից։

Observatorio venezolano de prisiones իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է զանգվածային փախուստի փորձը՝ պարզաբանելով, որ ուղղիչ հիմնարկը ծանրաբեռնված է եղել․ Լոս Լյանոսի (Սեպելյա)՝ 750 տեղ ունեցող քրեակատարողական կենտրոնում պահվում է մոտ 2,5 հազար բանտարկյալ:



Նման նյութեր