Ինչպե՞ս կարանտինը կարող է դեպի լավը փոխել սննդային սովորությունները
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս կարանտինը կարող է դեպի լավը փոխել սննդային սովորությունները

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարանտինի սահմանումից հետո փակ են սրճարաններն ու ռեստորանները, և շատ մարդիկ սկսել են տանը սնվել: Ալյուրի վաճառքն աճել է 93 տոկոսով, քանի որ շատերը սկսել են տանը հաց թխել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ տանը սնվելը կարող է դեպի լավը փոխել սննդային սովորությունները:

Պանդեմիայի պայմաններում մարդիկ սկսել են ավելի շատ սառեցված մթերքներ գնել, որոնք երկար են պահպանվում:

Մասնագետների խոսքով՝ պանդեմիայի պայմաններում սննդային տարբեր նյութերի և վիտամինների օգտագործումն ապահովելու լավագույն միջոցը բալանսավորված սնունդն է: Առաջին տեղում պետք է լինեն մրգերն ու բանջարեղենը, իսկ չիպսերն ու շոկոլադը՝ ամենավերջին:

med.news.am