
ՌԴ քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը և նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը կորոնավիրուսով են վարակվել: Այս մասին հայտնում են ՌԴ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից:
Յակուշևն ասել է, որ բուժումը ստանալու է քաղաքի հիվանդանոցներից մեկում, որ լինի բժիշկների հսկողության տակ:
«Շարունակում եմ կապի մեջ մնալ»,- ասել է նա:
Նախարարի բուժման ընթացքում նրան կփոխարինի Յակուշևի տեղակալը՝ Նիկիտա Ստասիշինը: