Ինչո՞ւ է կորոնավիրուսը վտանգավոր շաքարային դիաբետ ունեցողների համար
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է կորոնավիրուսը վտանգավոր շաքարային դիաբետ ունեցողների համար

Կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտները հաճախ մահանում են, եթե ուղեկցող խրոնիկ հիվանդություններ ունեն։ Դրանց շարքում առաջին հորիզոնականներում շաքարային դիաբետն է։

Ռուս էնդոկրինոլոգ-դիետոլոգ Օլգա Ռոժդեստվենսկայան Лайф-ի հետ զրույցում ասել է՝ շաքարային դիաբետը, ճարպակալումը, նյութափոխանակության այլ խանգարումները ծանրացնում են կորոնավիրուսի ընթացքը։ Մասնագետը նշում է՝ վերոնշյալ հիվանդություններն ունեցող անձինք բոլոր վիրուսային հիվանդություններն են ավելի ծանր տանում։

«Գրիպը, հարբուխը, թոքաբորբն ու կորոնավիրուսը արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրացնում են։ Եթե շտապ չմիջատեն, համապատասխան օգնություն ցույց չտան, մարդուն հնարավոր է նույնիսկ վերակենդանացման բաժանմունք չհասցնեն տեղափոխել»,- ասել է մասնագետը։

Մասնագետը խորհուրդ է տվել ռիսկի խմբում գտնվող անձանց ուշադրության կենտրոնում պահել արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի մակարդակը։

bujinfo.am