Հրա՞շք, թե՞ իրականություն. Խաղաղ օվկիանոսի ալիքները երկնագույն լույսով են պատվել
Advertisement 1000 x 90

Հրա՞շք, թե՞ իրականություն. Խաղաղ օվկիանոսի ալիքները երկնագույն լույսով են պատվել

Պլանկտոնները լուսավորել են Կալիֆոռնիայի ափերը ողող ալիքները։ Դիտեք տեսանյութում, թե ինչպես է մայր բնությունը «զվարճանում», քանի դեռ մարդիկ փակված են տներում։

Արդեն մի քանի օր է` Միացյալ Նահանգների արևմտյան ափի ջրերը լույսով են պատվել։ Սա կատակ չէ, այլ սովորական երևույթ, որը նախկինում վերագրում էին գերբնական ուժերին։

Միայն 18-րդ դարում մարդիկ պարզեցին, որ ծովի որոշ բնակիչներ մթության մեջ լուսավորվելու հատկություն ունեն։

Սան Դիեգոյի ծովափի մերձակայքում նեոնային լույսերով ողողված ալիքներն առաջանում են բիոլյումինեսցենտ պլանկտոնային դինոֆլագելյատների ավելցուկի շնորհիվ։

Այս տարի դրանց քանակն անհավանական մեծ է, քանի որ ծովափի այցելուների քանակը կտրուկ նվազել է։ Սա պարադոքս է, չէ՞ որ լուսավորվող ջրի սիրահարները մշտապես հավաքվում են` դիտելու այդ երևույթը, իսկ այսօր աշխարհը կարանտինի մեջ է, և շատ քչերին բախտ կվիճակվի անձամբ տեսնելու բնության այս հրաշքը։

armeniasputnik.am



Նման նյութեր