ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ամենայն հավանականությամբ, չի վերադառնա «Բարսելոնա» ամառային տրանսֆերային պատուհանի միջոցով, հայտնում է L’Esportiu-ն:
Ենթադրվում է, որ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով ճգնաժամից հետո ակումբի բյուջեն զգալիորեն կնվազի, ինչպես նաև՝ աշխատակազմի մակարդակն առաջին թիմում:
«Անտրամաբանական կլիներ ստորագրել այնպիսի ֆուտբոլիստի, ով յուրաքանչյուր մրցաշրջանում վաստակում է 30 միլիոն եվրո: Ակնհայտ է, որ ակումբը կցանկանար հրավիրել Նեյմարին, բայց մենք պետք է իրատես լինենք: Նրա վերադարձն այս ամառ գրեթե անհնար է:
Փոխարենը՝ Լաուտարո Մարտինեսի անցումը տեղի կունենա․ դա ավելի հավանական կլինի, քան Նեյմարի վերադարձը»,- ասել է «Բարսելոնայի» ավագ մենեջերներից մեկը:
«Նեյմարի վերադարձը նման է ուտոպիայի, քանի որ «Բարսան» կտուժի ֆինանսական ճգնաժամի պատճառով: Եթե միայն մեկ խաղացող տեղափոխվի, ապա խաղադրույքը կլինի Լաուտարոյի վրա»,-ասել է ակումբի մարզական բաժնի մեկ այլ աղբյուր:
Սիրարփի Աղաբաբյան