«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Է’տօն խոսել է կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
«Սկզբում նա բալանսավորված էր առաջին թիմի և երիտասարդական հավաքականի միջև և շատ լավն էր:
Մենք այդ ժամանակ արդեն գիտեինք, որ Մեսսին մի օր կդառնա այն, ինչ հիմա դարձել է: Ես շատ ուրախ եմ, քանի որ նա դրան հասավ իր քրտնաջան աշխատանքի միջոցով: Լիոնելն ընդհանրապես չի փոխվել: Նա դեռ այն լավ մարդն է, ում ես այն ժամանակ ճանաչում էի, և ես դեռ ճանաչում եմ։
Վերջերս նա ասաց՝ շնորհակալ եմ Սամուելին: Իմ խորհուրդների շնորհիվ, որը ես չեմ բացահայտի, նրա կարիերան փոխվել է: Այդ ժամանակ նրան պետք էր որոշ բաներ շտկել, բայց նա միշտ ուներ այս տաղանդը: Ես հպարտ եմ և ուրախ եմ, որ տեսնում եմ նրա գրած պատմությունը: Այն շարունակվում է մինչ օրս:
Շատ դժվար կլինի, նույնիսկ անհնար է շրջանցել նրա ժառանգությունը: Ինձ համար ամենակարևորը նրա կերպարն է: Բոլորը գնահատում են նրան և պաշտում են նրան՝ որպես խաղացող: Բայց նա հիանալի տղա է, և ես հպարտ եմ, որ ես դեռ նրա ընկերների շարքում եմ»,- ասել է Է’տօն։
Սիրարփի Աղաբաբյան