Մեսսին XXI դարի լավագույն խաղացողն է, ըստ ELO-ի
Advertisement 1000 x 90

Մեսսին XXI դարի լավագույն խաղացողն է, ըստ ELO-ի

Besoccer հարթակը՝ ProFootballDB-ի հետ համատեղ ներկայացրել է XXI դարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը:

Ցուցակը կազմելիս օգտագործվել է ELO համակարգը, որը հաշվի է առնում ֆուտբոլիստի ազդեցությունը խաղի վրա` խփած գոլերի քանակի, ինչպես նաև մրցակիցների ու մրցաշարերի մակարդակի միջոցով:

Դասակարգման առաջին տեղը գրավել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին՝ վաստակելով 100  միավոր 100 հնարավորից: Երկրորդ տեղում է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նա նույնպես ունի 100 միավոր, բայց Մեսսին վիճակագրության մեջ նրան գերազանցում էր: Երրորդ տեղում է «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին (98):

XXI դարի 15 լավագույն ֆուտբոլիստներ.

  1. Լիոնել Մեսսի
  2. Կրիշտիանու Ռոնալդու
  3. Թիերի Անրի
  4. Լուիս Սուարես (97)
  5. Զլատան Իբրահիմովիչ (97)
  6. Հարի Քեյն (97)
  7. Մոհամեդ Սալահ (97)
  8. Նեյմար (96)
  9. Ռոբերտ Լևանդովսկի (96)
  10. Ռադամել Ֆալկաո (95)
  11. Սամուել Էտօ (95)
  12. Ռոնալդինիո (95)
  13. Ռիվալդո (95)
  14. Քրիստիան Էրիկսեն (95)
  15. Ռաուլ (95):

Նշենք, որ Զինեդին Զիդանը, Խավին (երկուսն էլ՝ 90), Անդրես Ինիեստան (87), Կական (91) ներառված չէին վարկանիշի լավագույն 40-ի մեջ:

Երիտասարդ խաղացողները (օրինակ՝ Ջեյդոն Սանչոն, Էրլինգ Հոլանդը և Կիլիան Մբապեն) դեռևս չունեն վիճակագրության մեծ քանակություն, որպեսզի կարողանան հաշվարկել իրենց վարկանիշն այս համակարգի միջոցով:

Սիրարփի Աղաբաբյան